- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2021 թվականի 9-րդ համարը

[1]

Այսօրվանից ընթերցողը համացանցի վրա կարող է ընթերցել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի սույն թվականի 9-րդ համարը։

Պաշտոնաթերթի «Առաջնորդող» ում նշվում է, թե այսուհետ մեզ համար սեպտեմբերը կարևորվելու է Հայաստանի ու Արցախի անկախության օրերի, ինչպես և 44-օրյա ողբերգական պատերազմի սկզբի ամսաթվերով։ «Դրօշակ»ի սույն համարի հրապարակումները գլխավորաբար վերաբերում են հենց այս պատմական իրադարձություններին։

Պատմաբան Էդիկ Մինասյանի ծավալուն հրապարակումը անդրադարձ է Արցախի անցած ճանապարհին՝ սկսած 1988 թվականից մինչև մեր օրեր։ Քաղաքական, ռազմական և դիվանագիտական զարգացումների մանրամասն վավերագրմամբ համակողմանիորեն ներկայացվում է Արցախում և նրա շուրջ տեղի ունեցած հերոսական ու դրամատիկ իրադարձություններով հագեցած 30-ամյա գործընթացը։

Հայկական երկրորդ պետությանն առնչվող ներկա քաղաքական, դիվանագիտական գործընթացներում տարբեր երկրների, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող միջնորդ կողմերի դիրքորոշումներն են ներկայացնում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի աշխատակիցներ Լիանա Պետրոսյանն ու Արտյոմ Տոնոյանը։

Դրօշակ»ի այս համարում ներկայացված են մի շարք այլ նյութեր ևս, որոնք անդրադարձ են հոշոտված և ճակատագրական փորձության առջև հայտնված Արցախին։ Այս և հետագա մի քանի համարներում «Դրօշակ»ն իր պարտքն է համարում անդրադառնալու վերջին պատերազմում անմահացած հերոս տղաների մի փաղանգի։

Վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադառնում է հայկական պետությունների անվտանգության ներկա վիճակի և հեռանկարի հույժ օրախնդիր թեմային։ Ներկայացված են մի շարք առաջարկներ։ Պետականությունների թեմային հետամուտ պատմաբան Անի Մելքոնյանը անդրադառնում է հայոց պետականությունների պատմությանը՝ մեզ հայտնի առաջին այդպիսի կազմավորումներից սկսած մինչև մեր օրեր։ «Դրօշակ»ում տեղ են գտել այլ հրապարակումներ ևս, որոնք, կարծում ենք, կարժանանան ընթերցողի ուշադրությանը:

Ներբեռնել համարը [2]