- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․10-րդ համարը

[1]

«Դրօշակի» ընթերցողը համացանցի վրա արդեն կարող է ընթերցել պարբերականի հոկտեմբերյան համարը։ Հետևելով գլխավոր իրադարձությունների ընթացքին պաշտոնաթերթի հերթական համարը հիմնականում նվիրված է Հայ-Ադրբեջանական, հայ-թուրքական փոխհարաբերություններին և դրանց շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Սույն թվականի հոկտեմբերին Պրահայում և Աստանայում տեղի ունեցած բանակցությունների և դրանց հետևանքների թեման է քննվում հոկտեմբերյան համարի Առաջնորդողում, ինչպես և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի վերլուծական հոդվածում։

Կարծում ենք ընթերցողների ու քաղաքական, քաղաքագիտական շրջանակների մոտ հետաքրքրություն կառաջացնի թարգմանաբար ներկայացվող իրանական ԻՌՆԱ գործակալության հարցազրույցը միջազգային իրավունքի եւ եվրասիական հարցերի փորձագետ Ահմադ Քազեմիի հետ։ Հարցազրույցի բնույթի մասին պատկերացում է փոխանցում վերջինիս խորագիրը «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը․ ՆԱՏՕ-ի եւ միջազգային սիոնիզմի դավադրությունն ընդդեմ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի»։

Իրանագետ Լիանա Պետրոսյանը «Դրօշակ»ի ընթեցողին է ներկայացնում 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ ադրբեջանական հերթական ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը։

«Դրօշակ»ի այս համարում հրապարակված է պատմաբան Արարատ Հակոբյանի՝ մեր տագնապալի օրերի հետ աղերսվող «Դրվագներ Արցախ-Սյունիքի ազատագրական պայքարի պատմությունից (1722-1730 թթ.) (պայքարի սկզբնավորման 300-ամյակի առթիվ)» հոդվածի երկրորդ և վերջին մասը։

Նշենք, որ «Դրօշակ»ի հերթական համարը աչքի է ընկնում նյութերի ու թեմաների բազմազանությամբ:

Ներբեռնել համարը [2]