- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2026 թ․ առաջին համարը

[1]Իր նոր տարեշրջանը «Դրօշակը» սկսում է հայության դիմագրաված դժվարին մարտահրավերներին շիտակ, անկեղծ և համարձակորեն արձագանքելու հանձնառությամբ։ Ազգային-պետական կյանքի դիմագրաված և սպասվող փորձություններին է նվիրված նոր տարվա առաջին համարի «Առաջնորդողը»։ Անի Մելքոնյանը կատարելով 2025 թվականի ամփոփումը ընթերցողին հիշեցնում է անցնող տարվա քաղաքական կարևոր իրադարձությունների մասին։

Նկատի ունենալով հարևան ու բարեկամ Իրանում կատարվող ինչպես և հնարավոր իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի վրա «Դրօշակը» շարունակում է ուշիուշով հետևել այդ զարգացումներին։ Այս անգամ ևս մի քանի հոդվածով պաշտոնաթերթը տարբեր տեսանկյուններից լուսաբանում է այդ անցուդարձը։

«Գաղափարական» խորագրի ներքո Արամ Շահնազարյանը անդրադառնում է ՀՅԴ երկու տեսաբաններին զուգահեռ անցկացնելով կենկրետ հարցերի վերաբերյալ նրանց տեսակետների միջև։ Ա․ Շահնազարյանը գրում է․« «Վարանդյանի «Համաժողովրդական բանակ» տեսությունը եւ Խաժակի «Ազգի ու ազգային գաղափարախոսության» ըմբռնումը որպես հայ քաղաքական մտածողության արգասիք միավորվում են մեկ ամբողջական համակարգի մեջ, որտեղ պաշտպանությունը, քաղաքական կամքը եւ ազգային ինքնագիտակցությունը դրսեւորվում են որպես փոխկապակցված եւ անբաժանելի սկզբունքներ»։ Ժամանակի հայտնի ազգային գաղափարախոսներ Գարեգին Խաժակի և Միքայել Վարանդյանի տեսական դատողություններին անդրադառնալով հեղինակը բացահայտում է, թե դրանք որքան արդիական են այսօրվա մեր ազգային և պետական կյանքի համար։

Ցեղասպանագետ Մարի Հովհաննիսյանը անդրադառնում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ
պատժելու մասին 1948 թվականի ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիային, ներկայացնում է կոնվենցիայի այն իրավական բացերը, հայեցակարգային թերությունները, որոնցից օգտվելով այսօր էլ աշխարհում իրականացվում են ցեղասպանական գործողություններ։ Մատնանշելով փաստաթղթի մի շարք հիմնարար բացերը Հեղինակի եզրակացությունն այն է, որ հասունացած անհրաժեշտություն է կոնվենցիայի վերանայման և կատարելագործման հարցը։

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը 2025 թվականին հոդվածաշարով «Դրօշակի» ընթերցողին ներկայացրեց համշենահայության ինքնապաշտպանական պայքարը Հայոց ցեղասպանության իրականացման շրջանում։ Բխեցնելով այս թեմայից «Դրօշակի» այս համարում Հ․ Ալվրցյանը ներկայացնում է կազմակերպված վրեժխնդրության այն կառույցը, որի միջոցով, դեռևս ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի որոշած «Հատուկ գործից» առաջ, համշենահայ քաջ հայորդիները Համշենի տարածքում պատժում էին տեղի հայության կոտորածների հարցում աչքի ընկած թուրք ոճրագործներին։ Իսկ այս հերոսական ու անհավանական սխրանքի ոգեշնչողն ու առաջնորդը «Նեմեսիսի» գործողություններից հայտնի վրիժառու Միսաք Թոռլաքյանն էր։

Այսքանով ավարտելով ընդհանուր անդրադարձը «Դրօշակի» ընթերցողին հայտնենք, որ թերթի այս համարում կարող է գտնել հետաքրքրական այլ հրապարակումներ ևս։

Ներբեռնել համարը [2]