[1]
Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» մայիսի համարը։ 2026 թ․մայիսը անհանգիստ, եթե չասենք փոթորկուն էր Հայաստանի համար։ Վերջին տարիներին մայիսը խառն և հակասական զգացումներ է առաջացնում հայ ժողովրդի մոտ։ Իսկ այս անգամ այդ տրամադրությունները դրսևորվում էին խորհրդարանական ընտրությունների խորապատկերին, որոնքն իրենց մեջ էին ներառել, ողջ Հանրապետությունը։ Բնականաբար այս ամենը չէր կարող իր արտացոլումը չգտնել «Դրօշակի» մայիսյան համարում։ Շատերի գնահատմամբ այս տարվա ընտրությունները չի կարելի հերթական կամ սովորական համարել, դրանք ունեն ճակատագրական բնույթ Հայաստանի ու հայ ժողովրդի համար։
«Դրօշակի» հեղինակները իրենց ներկա հրապարակումներում զուգահեռներ են տանում 1918 թվականի պատմական օրերի և ներկա իրողությունների միջև, վկայակոչում են հայության համար շարունակվող մեծագույն կորուստների պահին սեփական ներուժին ապավինելով հայրենիքի վերջին բեկորները փրկելու փաստին և, ինչպես հարյուր տարի անց այլ իշխանություններ պառակտեցին ազգը, սերմանեցին վախի ու հուսահատության տրամադրություններ, և սկսեցին պաշտպանություն ու խաղաղություն մուրալ օտարներից, անգամ թշնամուց՝ որի հետ երկիրը փաստացի պատերզմական վիճակի մեջ է։
Պաշտոնաթերթի հեղինակները անդրադառնում են այն արմատական կորուստներին, որոնք երկիրը դեռ կարող է կրել, գործող իշխանության վերարտադրության պարագայում։ Ընտրության հարցը իհարկե առանցքային է և կարմիր թելի նման անցնում է ներկայացվող հոդվածների միջով։
Արևելագետներ Լիանա Պետրոսյանը և Նարե Գևորգյանը լուսաբանում են համապատասխանաբար Ադրբեջանում և Թուրքիայում պետականորեն կազմակերպված այն քարոզչական և քաղաքական նախաձեռնություններին, որոնց միջոցով տվյալ երկրները փորձում են ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Քաղաքագետ Վահե Դավթյանը անդրադառնում է Հայաստանի էներգետիկ համակարգերի շուրջ խմորվող գործընթացներին, որոնք կարող են Հանրապետության այս ներուժի համար կործանարար հետևանքներ ունենալ ներկա ընթացքով շարունակվելու դեպքում։
Քաղաքագետ Մարի Հովհաննիսյանը անդրադառնում է 1991 թվականի մայիսին Գետաշենի ու Մարտունաշենի անկման ողբերգական իրադարձություններին։ Հեղինակը ներկայացնում է այն վայրագությունները, որոնք պետականորեն կազմակերպված «Օղակ» գործողության միջոցով իրականացվեցին բնիկ հայության նկատմամբ, երբ վայրագ, սադիստական ոճրագործություններով դատարկվեցին հազարամյա հայկական գյուղերի բնակիչները։
Ընթերցողը «Դրօշակի» մայիսյան համարում կգտնի այլ հետաքրքրական հրապարակումներ ևս:
Ներբեռնել համարը [2]