- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2026 թ․ յոթերորդ համարը

[1]

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» 2026 թ. 7-րդ համարը: Թերթի հուլիսյան համարը նույնպես հագեցած է նյութերով, որոնց մեջ իհարկե գերակշռում են Հայաստանի կյանքին վերաբերող հոդվածները: Առաջնորդող հոդվածի ասելիքի առանցքում այն իրողությունն է, որ Հայաստանում հունիսի սկզբին տեղի ունեցած ընտրությունները չլիցքաթափեցին ներքաղաքական, ներհասարակական լարվածությունը:

Հակառակը, դրանք ավելի խորացան՝ խրոնիկական հիվանդության նման: Մյուս կողմից արտաքին մարտահրավերներն ավելացան, որովհետև իշխանությունը երկրի հիմնահարցերը կապեց արտաքին շահագրգիռ ուժերի հետ՝ մեկ դեպքում սրելով առկա խնդիրները, իսկ այլ դեպքում մեծացնելով կախվածությունը վերջիններիցս:

Արևելագետ Լիանա Պետրոսյանը գրում է, որ եթե հայաստանյան ընտրությունների նախօրյակին Ադրբեջանը սպասողական վիճակի մեջ էր, ապա հետընտրական առաջին իսկ շաբաթներից վերջինս մեծացրել է ճնշումը Հայաստանի իշխանություններից իր պահանջների հարցում: Լ. Պետրոսյանը հիշեցնում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների վերաբերյալ նախընտրական շրջանում ինչ հայտարարություններ էր անում Երկրի վարչապետը և ինչ մտահոգություններ ուներ ընդդիմությունը: Ընտրություններից անմիջապես հետո ակնհայտ դարձավ, որ ընդդիմությունը ճիշտ էր այն հարցերում, որոնց վերաբերյալ իր անհանգստությունն էր փոխանցում հայ հանրությանը:

Քաղաքագետ Վահե Դավթյանը անդրադառնալով Հայաստանի գեոտնտեսական շրջադարձին դեպի Եվրոպա փաստում է, թե ինչ հիմնահարցերի առջև է հայտնվելու Հայաստանը, գրում է այն պատրանքների մասին, որոնք Հայաստանի իշխանությունները ստեղծում են երկրի համար, հրաժարվելով ավանդական էներգետիկ կապերից հաշվարկ անելով անորոշ հեռանկարի հետ:

Պատմաբան Տարոն Հակոբյանը, շարունակելով «Դրօշակի» նախորդող համարներում ներկայացրած հոդվածաշարը անդրադառնում է Արցախի Հանրապետության ձևավորման շրջանում հայոց երկրորդ հանրապետության դիմագրաված ներքաղաքական խնդիրներին՝ արտաքին բարդ մարտահրավերների պայմաններում:

Մարի Հովհաննիսյանն, իր հերթին, ներկայացնում է Արցախի մանուկ հանրապետության կայացման ծանր շրջանում հայ բնակչության նկատմամբ պետական մակարդակով կազմակերպված ադրբեջանական վայրագություններին: Անդրադառնալով 1992 թվականի ագրեսիայի ժամանակ Շահումյանի ու Մարտակերտի շրջանների բնակչության արտագաղթին այս անգամ հեղինակը ներկայացնում է Մարտակերտի Հաթերք գյուղի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանական բնույթի ոճրագործությունները:

Ընթերցողը «Դրօշակի» հուլիսյան համարում կգտնի այլ հետաքրքրական հրապարակումներ ևս:

Ներբեռնել համարը [2]