- ԴՐՕՇԱԿ - https://www.droshak.am -

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի տասներորդ համարը

[1]Հոկտեմբերի 1-ին լույս է տեսել ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»ի տասներորդ համարը: Բնականաբար պաշտոնաթերթը չէր կարող շրջանցել այս օրերի «ամենատաք» իրադարձությունները, Արացախում ու Հայաստանի սահմանային գոտում ծավալվող պատերազմի թեման: Այս թեմային է նվիրված «Դրօշակ»ի առաջնորդողը: Հարցազրույցի հյուրասրահի հյուրն այս անգամ ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պճաքչյանն է: Պատասխանելով պաշտոնաթերթի հարցերին Բ. Պճաքչյանն անդրադառնում է Բեյրութում տեղի ունեցած աղետից հետո Լիբանանի ընդհանուր կացությանը, հայության խնդիրներին, ինչպես եւ, ավելի լայն բացելով կարկինը, անդրադառնում է ընդհանրապես տարածաշրջանի խնդիրներին, հայության կացությանը, Թուրքիայի բացասական դերակատարությանը շրջանի ներքին խնդիրների մեջ եւ այլն: Չի մոռացվում նաեւ Արցախում իրականացվող վերաբնակեցման ծրագիրը, նկատի ունենալով, որ Բ. Պճաքչյանը տվյալ նախաձեռնությունը իրականացնող «ԱՐԻ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է:

«Համազգային» կրթական եւ մշակութային միության ատենապետ Մկրտիչ Մկրտչյան, որպես «Դրօշակ»ում հրապարակած հետաքրքրական հոդվածաշարի եզրակացություն կրկին անդրադառնում է «Հայաստան-ՀՅԴ- Սփյուռք» փոխհարաբերություններին, խոսում է համազգային կյանքում առկա անելիքների մասին:

Պաշտոնաթերթի նոր համարում հրապարակվել է Վարդան Պետրոսյանի «Հայեցակարգային հակասություններ կամ հայագիտության «հինգերորդ շարասյունը» հոդվածի եզրափակիչ մասը, որում պատմալեզվաբանական տեսանկյունից քննվում է Ուրարտագիտության, Արարատյան թագավորության եւ հարակից հարցերի վերաբերյալ վերջին շրջանում հանրային ուշադրության առարկա դարձած թեման:

Հայագիտության, ինչպես եւ ազգային-մշակութային խնդիրներով նախանձախնդիր ընթերցողների համար հետաքրքրական կլինի ընթերցելը նաեւ պատմաբան Վարդան Ղանդիլյանի «Հայոց եկեղեցին եւ քրիստոնեական ազգային արժեքային համակարգի ձեւավորումը» հոդվածը:

«Պատմության լուսարձակ» խորագրի ներքո ներկայացված են Սեթո Բոյաջյանի «Լօզանի դաշնագիրը չփոխարինեց Սեւրի դաշնագիրը» եւ Անի Մելքոնյանի «Կարսի անկումը. պատճառներ եւ դասեր» ուշագրավ հոդվածները:

«Դրօշակ»ի հոկտեմբերի համարում ընթերցողը կգտնի այլ հետաքրքրական հրապարակումներ եւս:

Ներբեռնել համարը [2]