Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի երրորդ համարը

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի երրորդ համարը: Պաշտոնաթերթի առաջնորդողը Վաչե Բրուտյանի հեղինակությամբ անդրադարձել է անցած փետրվարին Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովին: Լուսարձակի տակ առնելով խորհրդաժողովի քննարկած հարցերը Վաչե Բրուտյանը համառոտ ներկայացնում է այն կարեւոր ազգային առաջնահերթությունները, որոնց լուծման ուղղությամբ ամենօրյա ջանքեր են գործադրում Հայ դատի աշխարհասփյուռ կառույցները:
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ Արցախի ընտրություններում ՀՅԴ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի հետ հարցազրույցում անդրադարձ է կատարվում անցած նախընտրական ժամանակահատվածին, ներկայացվում են այն անելիքները, որոնք եւ կազմել են ՀՅԴ նախընտրական ծրագրերի հիմքը: Դրօշակի հերթական համարում կարելի է նաեւ գտնել Հայաստանի տնտեսական քաղաքականության, Հայաստանում կանանց իրավունքների հարցերին նվիրված հրապարակումներ, գաղափարական ուղղվածության նյութեր:

«Տարածաշրջանային» եւ «Աշխարհաքաղաքական» խորագրերի ներքո կարելի է մեկնաբանություններ գտնել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ որդեգրած քաղաքականության, Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքական ոչ միանշանակ վարքի, Հայության հետաքրքրությունների տեսանկյունից Եգիպտոսի անցյալի ու ներկայի մասին:

Իհարկե մոռացված չեն նաեւ պատմական անցքերը, կարծում ենք ընթերցողի համար հետաքրքիր կլինի նորահայտ իրողությունների հաշվառմամբ եւս մեկ անգամ հայացք նետել 1921թ. մարտի 16ին կնքված Ռուս-թուրքական հակահայ պայմանագրի դրույթներին:

Ներբեռնել համարը

Տպել Տպել