Ակնարկներ

Որքան ցինիկ այնքան ճշմարտանման

Հավանաբար մեր իշխանությունները հենց այդպես են մտածում. «Որքան ցինիկ լինես, խոսքդ այնքան ճշմարտանման կհնչի»:Այդպիսի տպավորություն են նրանք թողնում, երբ սկսում են խոսել օրինակ ազնվությունից, ընտրություններում արդարորեն ձեռք բերած հաղթանակից եւ իրենց նկատմամբ ժողովրդի մեծամասնության ունեցած սիրուց ու համակրանքից: Խոսում են նույն այս ժողովրդի առաջ, ում օրինակ ընտրությունների շրջանում բացահայտորեն խաբել են, երբ գրեթե յուրաքանչյուր հայաստանցի…

Ինչու չընտրեց ընդդիմության ընտրողը

Ավագանու ընտրությունները սառը ցնցուղի ազդեցություն ունեցան Երեւանի (կարելի է եւ ասել՝ Հայաստանի) քաղաքական մթնոլորտի վրա: Այդ ազդեցության տակ է հանրության անգամ այն հատվածը, որը քվեարկել էր ընտրակաշառքի դիմաց: Ընտրության եւ դրան հաջորդող օրերին բոլորի համար ակնհայտ դարձավ, որ անձի ընտրության կարգախոսի ներքո, ժողովրդի ձեռքով, ամրապնդվեց ամբողջատիրական իշխանության միակերտ կառույցը: Իհարկե տեղի ունեցածը կարելի է երկու…

Մեր ընտրությունը

Գտնվում ենք հերթական ընտրությունների շեմին: Ի՞նչ սկզբունքներ, արժեքներ ու մտայնություններ են ընկած լինելու այս մի ընտրության հիմքում: Ինչ շահեր եւ նպատակներ կառաջնորդեն Հայաստանի քաղաքացուն դեպի ընտրատեղամաս: Մեր յուրահատուկ իրականության մեջ ընտրությունների գործընթացի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող ուժի՝ իշխանության ցանկություններն ակնհայտ են: Նախ արվեց այնպես, որ այս ընտրությունը շատ էլ ընտրություն չհիշեցնի, այլ որպես մի անհրաժեշտ…

Ինչպիսի՞ երիտասարդական ենք ուզում ունենալ

Դաշնակցական ընտանիքում ամենաշատ քննարկուող նիւթերից մէկը մեր երիտասարդական և ուսանողական միութիւնների վիճակն է։ Յաճախ լսում ենք քննադատական խօսքեր, անբաւարարուածութիւն նրանց գործունէութիւնից, այդ կառոյցների թուաքանակից, կուսակցութեան մէջ նրանց իրական դերակատարութիւնից և այլն։ Այն, որ մենք դժգոհ ենք մեր երիտասարդական և ուսանողական միութիւններից, ինքնին վատ բան չէ։ Վատ չէ, որովհետև դա նրանց մղելու է լինելու աւելի գործունեայ,…

Եթէ չմահանար Թուրգութ Օզալը…

Թուրգութ Օզալը (13 հոկտ. 1927 – 17 ապրիլի 1993) Թուրքիայի 8-րդ հանրապետութեան նախագահն էր (1989-1993): Նախքան հանրապետութեան նախագահ ընտրւելը` նա վեց տարի նաեւ վարեց երկրի վարչապետի պաշտօնը (1983-1989): Օզալը Թուրքիայի պատմութեան մէջ յայտնի է որպէս մի դէմք, որն իր մօտեցումներով ու աշխարհայեացքով շատ օգնեց մոդեռն Թուրքիայի ձեւաւորմանը: Զինւորականների իշխանութիւնից անմիջապէս յետոյ` դարձաւ վարչապետ: Նա մի…

Արդեօք թուրքերը հանդուրժող ժողովո՞ւրդ են

Թուրքիայի վարչապետի օգնական Բուլենթ Առընչը, անցեալ շաբաթ Գերմանիայում տեղի ունեցած համագումարի ընթացքում, որը կազմակերպւել էր Միջազգային եւ միջմշակութային երկխօսութեան ինստիտուտի նախաձեռնութեամբ, ունեցած իր ճառի ժամանակ յայտնեց որ` «…. Մենք կոչ ենք յղում բոլոր այն փոքրամասնութիւններին, որոնք անցեալում ենթարկւել են բացասական վերաբերմունքների եւ թողել են երկիրը, հիմա վերադառնան երկիր…»: Առընչը նաեւ աւելացրեց. «….Մենք ցանկանում ենք, որ…

«Նժդեհ». Նժդեհի Աքսորը

Վերջին շաբաթներուն, Լոս Անճելըսի մէջ քանի մը անգամ ցուցադրուեցաւ Հրաչ Քեշիշեանի բեմադրած եւ արտադրած «Նժդեհ» ժապաւէնը, զոր դիտելու առիթը ունեցանք անցնող շաբաթավերջին: Մեր պատմութեան վերջին հարիւրամեակի ամէնէն բախտորոշ ժամանակահատուածը բաւական բարդ է ու բազմաշերտ: Կուսակցութիւններու հիմնադրութիւն, քաղաքական միտքի զարգացում, հայկական ազատագրական պայքար, Ցեղասպանութիւն, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութիւն, խորհրդայնացում, հերոսամարտեր, անկիւնադարձային դէպքեր ու դէմքեր, մէկ խօսքով` վիճելի…

Խոսքի եւ գործի պատասխանատուն

Սույն թվականի հունվարի 15-ին, ՀՀ Պաշտպանության նախարարությունում, տեղի ունեցավ ընդլայնված նիստ, որին մասնակցեցին հանրապետության օրենսդիր, գործադիր, եւ դատական իշխանությունների ղեկավար կազմերը: Նիստին մասնակցում էին նաեւ Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարները, կառավարության անդամները, պետական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավար կազմերը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ զինված ուժերի բարձրագույն սպայակազմը: Հանդիպմանը ներկա…

«Ազատ Օր»ի 20.000րդ համարի լոյս ընծայման առիթով

Յունաստանի հայկական գաղութը կ’անցնէ դժուար օրեր: Երկրի տնտեսական տագնապը իր ժխտական ազդեցութիւնը ունի ինչպէս անհատական՝ նոյնպէս հաւաքական կեանքին վրայ: Այս ձեւի տագնապի մը մէջ անհատական եւ ընտանեկան հարցերու դասաւորումը բնականաբար կը խլեն առաջնահերթութիւնը. անհատին չափ կը տուժեն հաստատութիւնները, հասարակական գործերն ու յարաբերութիւնները՝ ընդհանրապէս: Իրեն յատուկ դժուարութիւնները ունի անշուշտ նաեւ «Ազատ Օր»ը, որ վերջերս լոյս ընծայեց…