Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ յոթերորդ համարը


Այսօրվանից ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» 2023 թ․հուլիսի համարը։ Հրապարակվող նյութերի ցանկում գերակշռում է Հայաստան-Արցախի թեման՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների խորապատկերի վրա։
Լուսինե Մխիթարյանը քննության է ենթարկում «Սյունիքը աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում» հիմնահարցը, մասնավորապես անդրադառնալով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ծրագրին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Հեղինակը փաստերի շարադրմամբ բացահայտում է Սյունիք ներթափանցելու ճանապարհով Հայաստանում շոշափելի լծակներ ձեռք բերելու թշնամի պետությունների նախագծերը։

Սարգիս Սարգսյանը քննում է նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ Ռուսաստանում ձևավորվող նոր քաղաքականության խնդիրը և այդ ծիրում Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների, ինչպես և Արցախի հարցի նկատմամբ Ռուսաստանի ներկա քաղաքականության առանձնահատկությունները։

Արցախից Տաթևիկ Աղաջանյանը ներկայացնում է հայկական երկրորդ հանրապետությունում ներկայումս ստեղծված տագնապալի սոցիալ-տնտեսական վիճակը, արցախահայության դիմագրաված ներքին ու արտաքին քաղաքական մարտահրավերները։

Պատմաբան Արարատ Հակոբյանը անդրադառնում է 19-րդ դարի հայ հասարակական-քաղաքական մտքի նշանավոր ներկայացուցիչ Ստեփանոս Նազարյանցի կողմից իր խմբագրած «Հյուսիսափայլ» թերթում արծարծված քաղաքական թե՞ կրոնական անկախություն երկընտրանքային հարցին։

Ավո Գաթրճյանը այս անգամ ներկայացնում է դարասկզբի ազգային-հեղափոխական պայքարի գործչի, «Նեմեսիս» գործողության ամենախորհրդավոր անդամի՝ Հրաչ Փափազյանի ապրած ազգանվեր ու վաստակաշատ կյանքին։ Հայաստանում քիչ ծանոթ այս անունը արժանի է համընդհանուր ճանաչման և հարգանքի։ Ավո Գաթրճյանի այս հոդվածը հուսանք կնպաստի այդ ճանաչմանը։ «Դրօշակի» սույն թվականի 8-րդ համարում ներկայացված են հետաքրքրական այլ հոդվածներ ևս։

Ներբեռնել համարը

Տպել Տպել