Խմբագրական

«Սեւ ու սպիտակ» քաղաքական դաշտ

1921 թ. փետրուարեան համաժողովրդական յեղափոխության 90 ամեակը Հայաստանում նշվեց քաղաքական զարգացումների չափազանց ուշագրաւ մթնոլորտում: Իշխանական կոալիցիայի թեւերի կողմից փետրուարի 17-ի յայտարարութիւնը, փաստօրէն, միտում ունի քաղաքական դաշտում ամբողջատիրութեան հաստատման. «…կոալիցիոն կուսակցութիւնները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրութիւններում իրենց քաղաքական կշիռն աւելացնել միմեանց դէմ պայքար ծաւալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի յարաբերակցութիւնը փոխելու հաշուին»: Նրանք ձգտում…

Սոցիալական բողոք, շարժում եւ համակարգային փոփոխութիւններ

2011 թուականն սկսուեց քաղաքական եւ սոցիալական բուռն բողոքներով: Թունիսի քաղաքական յեղափոխութեան եւ Ալժիրում, Մարոկկոյում տեղի ունեցած նմանօրինակ իրադարձութիւններին յաջորդեց Եգիպտոսի հասարակութեան բուռն ընդվզումը, որը եւս պարունակում է ոչ միայն քաղաքական սրընթաց փոփոխութիւնների վիթխարի ձըգտման, այլ նաեւ սոցիալական լիարժէք յեղափոխութեան բնորոշ տարրեր: Հայաստանեան քաղաքական բեմահարթակում էլ 2011 թուականն սկսուեց սոցիալական բողոքներով. «փողոցային» առեւտրականների ցոյցերից յետոյ, անմիջապէս,…

Բանակցային գործընթացի նոր տրամաբանութեան որոնումներ

Հայ-ադրբեջանական բանակցութիւնների վերջին զարգացումները, այդ թւում` Աստրախանում կայացած եռակողմ հանդիպումը, վկայում են, որ բանակցային ձեւաչափի փոփոխութեան որոշ փորձեր են նշմարւում: Բանակցային տրամաբանութիւնն է, առհասարակ, թելադրում բանակցութիւնների ձեւաչափը, հետեւաբար` վերջինիս փոփոխման ազդանշանները, իրականում, բանակցային առկայ տրամաբանութեան ձախողման նախանշաններ են: Ադրբեջանը, ոգի ի բռին, չի ուզում ընդունել «ինքնորոշման սկզբունքը» եւ այս կապակցութեամբ ուղղակի կամ անուղղակի բազմաթիւ ակնարկներ…

Ժողովրդավարութեան ՀՅԴ ընկալումը

Ժողովրդավարութիւնը, ազգայնութիւնը եւ յեղափոխականութիւնը համամարդկային գաղափարական արժէքներ են, որոնց միջոցով Դաշնակցութիւնը ձգտում է ամբողջական Հայրենիքի վրայ ստեղծել հզօր պետութիւն եւ մէկտեղուած հայութեան ազգային, քաղաքական, սոցիալական եւ հոգեմտաւոր կեանքը դարձնել համերաշխ, ազատ, արդար ու կենսունակ: Ազատ Հայաստանի եւ հայ մարդու ազատութեան նպատակին հասնելու բարդ ճանապարհը, ըստ Դաշնակցութեան, անցնում է ժողովրդավարութեան միջից: Դաշնակցութեան նշուած գաղափարները միմիանցից անկախ,…

Իշխանափոխութինն` իշխանութիւնների նոր որակ ձեւաւորելու նպատակով

ՀՅ Դաշնակցութիւնը միշտ ձգտել եւ այժմ էլ ձգտում է նոր որակի իշխանութիւններ ձեւաւորել Հայաստանում: Հայաստանի երեք նախագահների օրոք ձեւաւորուած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակագերից եւ ոչ մէկը լիարժէք զարգացումներ չապահովեց Հայաստանի եւ հայութեան համար: Առաջին նախագահի ստեղծած համակարգը յատկանշւում է տնտեսութեան համատարած քայքայմամբ ու թալանով, մէնիշխանական (ավտորիտար) բռնատիրութեամբ, հասարակութեան ճնշիչ մեծամասնութեան աղքատացմամբ, Արցախեան ազատագրական պայքարի,…