Լույս է տեսել «Դրօշակ» պարբերականի հունիսյան համարը: Պաշտոնաթերթի խմբագրականը անդրադարձ է Հայաստանի ներքաղաքական անհանգիստ կյանքին` ժողովրդական շարժմանը և կառավարող բռնիշխանության հակազգային գործունեությանը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը քննության է առնում բանակցային գործընթացները, որոնք զուգահեռաբար տեղի են ունենում Մոսկվայում և Բրյուսելում: «Դրօշակ»ի էջերու զետեղված է նաև Ավո Գաթրջյանի «Համաթուրքականութեան-համաթուրանականութեան գաղափարախօսութիւնը սերմանող թուրք ղեկավարներու եւ գործիչներու վարքագիծը» հետաքրքրական հոդված երրորդ, ամփոփիչ հատվածը:
Այս համարում տպագրվել է նաև Վանիկ Վիրաբյանի « Մահմեդական բնակչության 1919 թ. հակահայկական խռովության ճնշումը Զոդ-Բասարգեչարի շրջանում եւ հայկական պետա-կանության ամբողջականության վերահաստատումը» ծավալուն հոդվածի երկրորդ և վերջին բաժինը: Վերջին երկու հոդվածների բովանդակության մասին հուշում են նրանց խորագրերը, ավելացնենք միայն, որ երկու հոդվածներն էլ արդիական են և պատասխաններ են պարունակում հայության դիմագրաված ներկա բազմաթիվ մարտահրավերների վերաբերյալ:
Կարծում ենք ընթերցողի հետաքրքրությանը կարժանանա նաև Բանասիրական գիտությունների Դոկտոր Ալբերտ Մուշեղյանի պատմական բնույթի հոդվածը, որը վերնագրված է «Հայոց աշխարհակալ Տիգրան Մեծ արքայից արքան հռոմեացի սենատոր եւ ճարտասան Ցիցերոնի գնահատմամբ»: «Դրօշակ»ի ներկայացվող համարում ընթերցողը կգտնի հետաքրքրական այլ նյութեր ևս: