
2018 թ. փետրուարի 28-ին Իրանի Արդեբիլ քաղաքի Մոհաղեղ Արդեբիլի անուան համալսարանում տեղի է ունեցել միջազգային համագումար՝ «Իսլամ, համերաշխութեան կոչ» ընդհանուր խորագրով և «Պայքար ծայրայեղականութեան և բռնութեան դէմ՝ Խոջալուի զանգուածային կոտորածների և ողբերգութեան վրայ շեշտադրումով» թեմայով։ Իրանական բազմաթիւ լրատուամիջոցներ, ինչպէս «Թասնիմ» (28 փետրուար, 2018 թ.), պետական «Ռադիօ-հեռուստաընկերութեան լրատուական գործակալութիւն» (28 փետրուար, 2018 թ.), «Առան նիւզ» (01…