
Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը պայմանավորված էր Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակներով: Հայաստանի նորանկախ երկրորդ Հանրապետության հիմնումը ամրապնդվեց ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակով եւ հայկական երկրորդ պետության ծնունդով: Ղարաբաղի ազատագրումը ոչ միայն հսկայական բարոյահոգեբանական լիցք էր անկախացող Հայաստանի համար, այլեւ ամրապնդեց տարածաշրջանում հայկական գործոնի դերը, անառիկ դարձրեց հայոց արեւելյան սահմանը, տոկոսային ցուցանիշներով չչափվող հսկայական հավելում արեց…