
2017 թվականին լրանում է պատմական հեղաշրջիչ իրադարձության՝ ռուսական բոլշեւիկյան հեղափոխության եւ խորհրդային պետության հիմնադրման հարյուր տարին: Այս փաստը առիթ դարձավ, որ դեռեւս մեկ-երկու տարի առաջ Ռուսաստանում քննարկումներ սկսվեին հեղափոխության արդյունքների ու հետեւանքների, ինչպես նաեւ հետագայում, խորհրդային պատմուճանով վերակենդանացած կայսրության քայքայման պատճառների շուրջ: Հայտնի է, որ նախադեպը չունեցած հասարակարգային փոփոխությունը հնարավոր էր դարձել պատմական բնականոն զարգացման…


