Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ երրորդ համարը

Համացանցի էջին խմբագրությունը ներկայացրել է «Դրօշակի» 2024 թվականի մարտյան համարը: Համարի «Առաջնորդողի» խորագիրն է «Ոտատակ ընկած Նիկոլ, ոտատակ եղող Հայաստան», ինչը ճշգրտորեն արտահայտում է այսօրվա Հայաստանի ղեկավարի քաղաքական վարքը, ինչի հետևանքն էլ աշխարհաքաղաքական վտանգավոր գործընթացների հորձանուտի մեջ ընկղմվող մեր երկիրն է: Ի դեպ, ՀՅ Դաշնակցության Բյուրոն օրեր առաջ հայտարարությամբ անդրադարձավ իշխանությունների կործանարար քաղաքականությանը, մասնավորապես, Արցախից…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ երկրորդ համարը

Այսօրվանից կարելի է ընթերցել Դրօշակի 2024 թ. փետրվարի համարը: Փետրվար ամիսը, հիշարժան իրադարձությունների առումով, խորհրդանշական արժեք ունի հայության համար: Այդ յուրահատուկ շունչը ընթերցողը կզգա ծանոթանալով պաշտոնաթերթի ներկա համար հետ՝ շապիկի առաջին էջից մինչև վերջին էջը: Փետրվարյան սույն համարի «Առաջնորդողի» վերնագիրն է «Ինչո՞ւ իշխանափոխություն տեղի չի ունենում»: Հոդվածում փորձ է արվում հիմնական մի քանի գործոնների ազդեցությամբ…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ առաջին համարը

Համացանցի էջում ընթերցեք «Դրօշակի»՝ իր իրավունքների մեջ մտնող 2024 թ., անդրանիկ համարը: Համարի առաջնորդողը անդրադարձ է Հայաստանի ներկա իշխանությունների գրեթե վեցամյա ձախողված քաղաքականությանը, այս անգամ ներազգային դաշտում: Հեղինակներ Լուսինե Մխիթարյանը և Մանվել Մկրտչյանը անդրադառնում են ձախողումների պատճառներին քննելով դրանք ներհասարակական հոգեվիճակի, տրամադրությունների, ինչպես և ազգային օրգանիզմում բույն դրած հոռի արատների հետ առնչելով: Պատմաբան Անի Մելքոնյանի…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 12-րդ համարը

Դեկտեմբերի 27-ին էլեկտրոնային հարթակում հրապարակվել է «Դրօշակի» տարեվերջյան համարը: Տրամաբանական է, որ այս համարը ունի արդեն անցյալ դարձող անհանգիստ տարին ամփոփոխ բովանդակություն: Եթե համարի «Առաջնորդողում» շեշտադրվում է քաղաքական իրադարձությունների խորապատկերին Հայաստանի իշխանությունների իրականացրած գործունեությունն ու դրսևորած քաղաքական վարքը, ապա Անի Մելքոնյանի հոդվածը անդրադարձ է հայության համար դրամատիկ ու ողբերգական եղելություններով հարուստ ժամանակահատվածի կարևոր իրադարձություններին: Քաղաքագետ…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 11-րդ համարը

Համացանցի վրա այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պարբերականի նոր համարը ունի թեմատիկ բնույթ՝ այն ամբողջովին նվիրված է Սփյուռքի հիմնահարցերին, վերակազմակերպման և զարգացման խնդիրներին, ինչպես և Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերություններին, ընդհանուր ռազմավարությանն ու նպատակներին։ Հոդվածների հեղինակները, լինելով Հայաստանից, Արցախից և Սփյուռքի տարբեր համայնքներից, Կլոր սեղանի շրջանակում տեսակետներ են հայտնում առաջադրված հարցերի վերաբերյալ, կարծիքներ են ներկայացնում այլ հեղինակների տեսակետների շուրջ։ Կլոր…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ 10-րդ համարը

Հոկտեմբերի 24-ից ընթերցողը համացանցի վրա կարող է գտնել «Դրօշակի» 2023 թվականի 10-րդ համարը։ Հերթական համարի առանցքում Արցախի ու արցախահայության հետ կապված հայ ժողովրդի մեծ ողբերգության թեման է։ Համարի առաջնորդողը անդրադարձ է այն մի քանի հիմնական եզրակացություններին, որոնք, դժբախտաբար, հաստատվում են կատարված իրողությամբ՝ որոնցից մեծ մասի անխուսափելիության մասին էլ տարիներ շարունակ ահազանգում էին ազգային ուժերը և,…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ իններորդ համարը

«Դրօշակի» այս տարվա սեպտեմբերի համարը այսօրվանից կարելի է ընթերցել համացանցում։ Հայ ժողովրդի և, մասնավորապես, Արցախի ու արցախահայության նորօրյա մեծագույն ողբերգության թեմային է նվիրված պաշտոնաթերթի «Առաջնորդողը»։ Անի Մելքոնյանը անդրադարձել է Արցախի նօրագույն պատմությանը՝ հատկապես անկախացման գործընթացի շրջանից մինչև մեր օրեր։ Նշված երկու հոդվածներում էլ շեշտվում է այն միտքը, որ հայ ժողովրդի և հայոց պետականության ու հայրենիքի…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ ութերորդ համարը

Օգոստոսի վերջին օրը լույս է տեսնում «Դրօշակի» 8-րդ համարը: ՀՅԴ պաշտոնաթերթի այս համարը առանձնահատուկ է նրանով, որ ամբողջովին նվիրված է ՀՅԴ երիտասարդական կառույցների` Երիտասարդական, Ուսանողական և Պատանեկան միությունների գործունեությանը: Ավելի ստույգ կարելի է ասել, որ գլխավոր նպատակը, հայության դիմագրաված մարտահրավերների պայմաններում, հայ երիտասարդության առջև ծառացած անելիքների, մարտահրավերների, արծարծումն է` և այդ շրջանակում դաշնակցական երիտասարդության դերակատարության`արած…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ յոթերորդ համարը

Այսօրվանից ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» 2023 թ․հուլիսի համարը։ Հրապարակվող նյութերի ցանկում գերակշռում է Հայաստան-Արցախի թեման՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների խորապատկերի վրա։ Լուսինե Մխիթարյանը քննության է ենթարկում «Սյունիքը աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում» հիմնահարցը, մասնավորապես անդրադառնալով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ծրագրին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Հեղինակը փաստերի շարադրմամբ բացահայտում է Սյունիք ներթափանցելու ճանապարհով Հայաստանում շոշափելի լծակներ ձեռք բերելու թշնամի…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ վեցերորդ համարը

Լույս է տեսել «Դրօշակի» հունիսյան համարը: Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» հունիսի համարը: Պաշտոնաթերթի հերթական համարում կրկին գերակշռում է Հայաստան-Արցախի թեման: Հեղինակները տարբեր դիտանկյուններից քննում են Հայաստանի իշխանությունների իրականացրած արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչը թելադրված չէ ազգային շահերից ու մտահոգություններից և կործանարար է Արցախի ու Հայաստանի համար: Վարդան Հակոբյանի «Գլոբալիզմի գաղափարաբանությունը եւ նեոլիբերալների հեղափոխականությունը» հոդվածը ներկայացնում…