
2025 թ․ շեմին ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» 2024 թ․ ամփոփիչ համարը։ Համարի քաղաքական բնույթի հոդվածները ամփոփում են հայության համար լարված ու տագնապալի 2024 թվականը, ներկայացվում են տարվա ընթացքում տեղի ունեցած առավել նշանակալից իրադարձությունները, հայության ազգային իրավունքների պաշտպանությունից իշխանությունների լիարժեք նահանջի պայմաններում։ Հրապարակագիր Մանվել Մկրտչյանի հոդվածում ուշադրություն է հրավիրվում մեր հասարակական կյանքում իշխող այն մտայնությունների վրա…









