
«Դրօշակի» ընթերցողին է ներկայացվում պաշտոնաթերթի նոր համարը։ «Դրօշակի» հերթական այս համարում բնականորեն զգալի տեղ են գրավում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված էջերը։ Պատմական զուգահեռներ տանելով՝ համարի առաջնորդող հոդվածում խոսվում է այն մասին, որ հայ ժողովուրդը կրկին կանգնած է ճակատագրական փորձության շեմին և ցեղասպան թշնամիների նկատմամբ չգիտակցված կամ գիտակցված անհաշվենկատ վերաբերմունքը, վերջինիս երախից խաղաղություն կորզելու անհաջող ճիգերը…









