
Ներկայացված խորագրի ներքո կարելի է թերեւս պատմաքաղաքական լուրջ ուսումնասիրություններ կատարել, սկսելով Հայաստանի պառլամենտարիզմի ակունքներից: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը հաջորդող օրերին, դեռեւս Թիֆլիսում, վարչապետ նշանակված Հովհաննես Քաջազնունին հանձնարարություն ուներ ձեւավորելու կոալիցիոն կառավարություն: Ցավոք տարբեր ուժերի հետ (ՀԺԿ, Հայ սոցիալ-դեմոկրատներ, սոցիալ հեղափոխականներ՝ ԷՍԷՌ-ներ ) մեկ ամսից ավելի տեւած բանակցությունները արդյունք չտվեցին: Ավելացնենք, որ խուսափելով միանձնյա…