
Շատերս երեխաներ էինք, երբ մեր «վետերան պապերը» դրվագներ էին հիշում երկրորդ համաշխարհային պատերազմից: Մանուկներիս համար ձանձրալի էր ականջ դնելը ինչ որ պատմությունների, որ այլեւս գլորվել էին հազար տարվա հիշողությունների անդունդը: Ներկայիս հեռավորությունից մանկության այդ տարիները ավելի հեռու չէին անցած աշխարհամարտի ծխացող շնչից, քան այսօրվա հեռավորությունն է Ղարաբաղյան շարժման իրադարձություններից: Բավական է, սակայն մի պահ վերհիշելը…


