Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 10-րդ համարը

«Դրօշակի» 2025 թվականի 10-րդ համարը ներկայացվել է ընթերցողին։ Եթե փորձենք բնորոշել նոր համարի նյութերի թեմատիկ ընդհանրությունը, ապա կարելի է ասել, որ այն արձագանք է այս օրերին հասարակությանը հուզող ազգային-պետական բնույթի մի շարք հարցերի։ Համարի «Առաջնորդողն», օրինակ, անդրադարձ է գալիք համապետական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկին, որն արդեն ընթացքի մեջ է։ Ըստ «Առաջնորդողի» քաղաքական նոր դասավորության պայմաններում…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ իններորդ համարը

Սեպտեմբերը մեզ համար առանձնահատուկ է նրանով, որ այս ամսին են հռչակվել Հայաստանի և Արցախի անկախությունները։ Ընթերցողին ներկայացվող «Դրօշակի» այս համարում գերակշռում է անդրադարձը հենց այս իրադարձությունններին, մասնավորապես օկուպացված Արցախի և բռնագաղթի ենթարկված արցախահայության ճակատագրին։ «Դրօշակի» հեղինակները այս հարցին մոտեցել են տարբեր տեսանկյուններից, մասնավորապես քննության առարկա է դարձել վերադարձի իրավունքը, որպես միջազգայնորեն ամրագրված պահանջ։ Մշակութաբան Արմինե…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ ութերորդ համարը

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» 2025 թվականի օգոստոսյան համարը։ Պաշտոնաթերթի այս համարի հոդվածների մեծ մասը նվիրված է Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքներին և ընդունված փաստաթղթերին, որոնց առանցքում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդիրը։ Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը, այս առիթով «Դրօշակին» տրամադրած հոդվածում, անդրադառնում է հայության համար մի շարք կարևոր հանգամանքների, որոնք բխում են…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ յոթերորդ համարը

Ընթերցողին այսօրվանից ներկայացվել է «Դրօշակի» հերթական համարը։ 7-րդ համարի քաղաքական խորագրերի ներքո այսօրվա հայ հասարակության համար առավել հնչեղություն ունեցող թեմաների լուսաբանումն ու վերլուծություններն են։ Անդրադառնալով հայ եկեղեցու շուրջ զարգացումներին, Զանգեզուրի միջանցքի, ներքին հետապնդումների թեմաներին և այլ իրողությունների ըստ պաշտոնաթերթի «Առաջնորդողի» Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Խոսելով վերջին շրջանի իրարահաջորդ իրադարձությունների մասին…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ վեցերորդ համարը

Ընթերցողին այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պաշտոնաթերթի 6-րդ համարը հետաքրքրական է նյութերի և ասելիքի բազմազանությամբ։ Իհարկե բովանդակության առանցքում Հայաստանի վերջին շրջանի իրադարձություններն են, քաղաքական տագնապալի անցքերի վերլուծությունը։ Այս նյութերի հետ ընթերցողը կարող է ծանոթանալ հատկապես առաջնորդող հոդվածի և Անի Մելքոնյանի հրապարակած նյութերի միջոցով։ «Դրօշակ»-ի նոր համարում ուշագրավ են ռուս և պարսիկ վերլուծաբանների թարգմանված հոդվածները, որոնք ուղղակի և…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի 2025 թ․ հինգերորդ համարը

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»-ի 2025 թ․ հինգերորդ համարը։ Ավանդաբար մայիսը մեզ համար եղել է տոնական ամիս և համապատասխան թեմաներն ու տրամադրությունները արտացոլվել են լրատվական և քարոզչական միջոցներում։ Արդեն մի քանի տարի է, սակայն, մայիսը դիմավորում ենք ծանր ապրումներով ճակատագրական կորուստների չմարող ցավը մեր ներսում։ Այս թեմաներն ու մտածումները, ինչպես և այսօրվա իրականությունը ծնող պատճառների վերլուծությունը…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ չորրորդ համարը

Լույս է տեսել «Դրօշակի» ապրիլյան համարը: Ինչպես և ենթադրելի էր հայության համար առանձնահատուկ խորհուրդ ունեցող ամսին հրապարակված «Դրօշակի» համարը նվիրված է ցեղասպանության՝ հայության մաքառումի ու պայքարի թեմաներին: Թուրքիայի նկատմամբ և Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների որդեգրած «նոր» քաղաքականությունը իր շեշտադրումներն է պարտադրել ազգային կարևորագույն այս հարցերում՝ ցավոք, ներքին լսարան տեղափոխելով այն բանավեճը, որը տարիներ…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ երրորդ համարը

Այսօրվանից ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» 2025 թվականի 3-րդ համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի նոր համարի գերիշխող թեման Հայաստանի քաղաքական-հասարակական մթնոլորտն է՝ հայության բոլոր շերտերին հուզող առաջնային հիմնահարցերը։ Այս շունչն է կրում համարի առաջնորդող հոդվածը, որն անդրադարձ է Հայաստանի իշխանության արտաքին ու ներքին ձախողումներին, որոնք այսօր ոչ միայն երկիրն են կանգնեցրել փակուղու առաջ, այլև հենց այդ փակուղու ճարտարապետներին։…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ երկրորդ համարը

Այսօրվանից ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» փետրվարյան համարը։ Բազմազան նյութերի մեջ ընթերցողի ուշադրությունը կարող են գրավել մասնավորապես «Դաշնակցական բեմ», «Գաղափարական» և «Պատմության լուսարձակ» խորագրերի ներքո հրապարակված հոդվածները։ Օրվա ներքաղաքական տագնապներին, գործող իշխանության քաղաքական կործանարար գծին անդրադարձը կարելի է կարդալ պաշտոնաթերթի «Առաջնորդող» խորագրի ներքո։ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը, այս անգամ, «Դրօշակին» տրամադրել է մանրամասն վերլուծություն վերջերս ՀՀ…

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ առաջին համարը

«Դրօշակը» սկսում է իր նոր տարեշրջանը։ Համացանցի վրա արդեն կարելի է կարդալ պաշտոնաթերթի այս տարվա առաջին համարը։ Տագնապալի իրականության յուրատեսակ երևակումն է ներկայացված ամսագրի «Առաջնորդողում»։ Այս հրապարակմամբ, սակայն, «Դրօշակը» ոչ միայն այլևս անհանդուրժելի իրողություններն է լուսաբանում, այլև հրամայական է համարում զարգացող աղետին դիմակայելը, ինչին և որպես քարոզչամիջոց կոչ է անում քաղաքական և հասարակական ուժերին։ «Հասարակություն»…