Արցախ` մեկ սերնդի ճակատագիր

Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից անցել է 28 տարի: 28 տարին մեկ սերնդի գիտակցական կյանքի ձեւավորման եւ ակտիվ կենսագործունեության ժամանակահատված է:Այն սերնդին, որը գիտակցականորեն ( նաեւ հասարակական, քաղաքական առումներով) կայացավ ղարաբաղյան շարժման գործընթացների մեջ, կարելի է անվանել ղարաբաղյան սերունդ: Ղարաբաղյան սերունդը, հանուն հայկական պատմական տարածքի ազատագրման, դուրս եկավ ոչ միայն կոնկրետ թշնամու, այլեւ խորհրդային հզոր մեքենայի դեմ,…

Բունդեսթագի որոշումն ու գործնական հեռանկարը

Բունդեսթագի քվեարկությամբ Գերմանիայի հիմնական քաղաքական ուժերը սահմանեցին, Հայոց ցեղասպանության հարցում, եւ դրանից բխող Դաշնային Հանրապետության որդեգրելիք հետագա դիրքորոշումը: Խոսքն այստեղ միայն փաստաթղթային գնահատմանը չի վերաբերում, այլ, ըստ ամենայնի, ունի շատ ավելի գործնական նշանակություն: Խորհրդարանը նախ արձանագրում է ցեղասպանության ամենաողբերգական եւ ամենակարեւոր հետեւանքը.«Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան…

Շուշիի ազատագրումը տարիների հեռվից

Շուշիի ազատագրումը միշտ նշվում է ավելի մեծ հանդիսավորությամբ ու շուքով, քան ԼՂՀ անկախության հռչակումը: Իրականությունն այն է, որ Արցախի անկախացումը շատ ավելի պայմանավորված է Շուշիի ազատագրմամբ , քան անգամ համապատասխան հանրաքվեով եւ անկախության հռչակմամբ: Կարելի է հիշել, թե պատմական այն օրերին ինչ նշանակություն ուներ Շուշիի ազատագրման երազանքը: Զինվորական, քաղաքական գործիչ, թե Արցախի պարզ բնակիչ, ինչպես…

Քառօրյա պատերազմ

2016 թվականի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով եւ թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էլ պատերազմ էր: Կրկին անգամ արձանագրելու համար փաստը նշենք, որ ադրբեջանական կողմն այս պատերազմի մեջ մտավ նախապես ունենալով մի շարք առավելություններ: Այդ առավելություններն…

Պատմութեան նենգափոխման գիտակցուած ու չգիտակցուած փորձերը

2016 թ. մարտի 15-ին լրացաւ Սողոմոն Թեհլերեանի ձեռամբ, 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում յեղափոխական մահապատժի ենթարկուած, Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալեաթ Փաշայի սպանութեան 95-ամեակը։ Հայաստանեան որոշ լրատուամիջոցներ՝ հեռուստաընկերութիւններ թէ կայքէջեր, անդրադարձան այս իրադարձութեանը։ Սակայն այս պարագայում եւս, ինչպէս շատ ու շատ այլ պարագաներում, նկատւում է գիտակցուած կամ չգիտակցուած, միտումնաւոր կամ պատահական ապատեղեկատւութիւն, որը խեղաթիւրում է…

Վիրտուալ Իրականություն

Հայաստանում գոյություն ունի երկու իրականություն: Մեկը այն կյանքն է, որով ապրում է երկիրը եւ մյուսն այն վիրտուալ իրականությունն է, որն ամեն օր ստեղծում են այս նույն երկրում գործող լրատվամիջոցները: Իսկ լրատվամիջոցները, ինչպես հայտնի է, այսօր արդեն առհասարակ շատ ավելի ընդգրկուն ցանց են ներկայացնում, ի դեմս ոչ միայն էլեկտրոնային լրատվամիջոցների, այլեւ նույն էլեկտրոնային լրատվամիջոցների շարքերը ոչ…

Գործընթացի մեջ, թե՞ գործընթացից դուրս

2016 թվականի հունվարի 20-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Հրանտ Մարգարյանը հայտնեց, որ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ Նախագահ եւ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը հայտնեց կոալիցիոն կառավարություն կազմելու հավանականության մասին, միաժամանակ նշելով, որ հավանական համագործակցության թե ձեւաչափը եւ թե ժամկետները վերջնականորեն ճշտված չեն: Բառացիորեն ասվել է հետեւյալը. «Մենք…

Գիտաժողով ՀՅԴ -125 ամյակի առթիվ

ՀՅ Դաշնակցության հոբելյանական 125- ամյակը կուսակցության աշխարհասփյուռ կառույցն ամենուր տոնեց արժանի շուքով եւ տարողությամբ: Ավանդական այս տոնակատարությունը սովորաբար փորձ է արվում չվերածել սոսկ փառաբանության, այլ օգտագործել առիթը քննական ու հաշվետվողական հայացքով անդրադառնալու համար անցած ճանապարհին եւ կուսակցության առջեւ ծառացած օրախնդիր մարտահրավերներին: Հատկապես այս հոբելյանական տարում Դաշնակցության տարբեր շրջանային կառույցները տոնակատարությունները զուգորդեցին Հայ դատի, պատմական եւ…

Սիրո եւ ատելության միջեւ

Բարեկա՞մ երկրներ են Թուրքիան եւ Ռուսաստանը, թե՝ թշնամի: Դարավոր սեր է նրանց միջեւ, թե՞ դարավոր ատելություն: Սա մի հարց է, որին չի կարողանում եւ չի կարողացել սառնասիրտ անդրադառնալ երեւի ոչ մի հայ: Որովհետեւ ամեն հայ, (անգամ կոմունիստները), լավ գիտեն, թե ինչ է արժեցել մեզ համար այդ բարեկամությունը: 19 եւ 20-րդ դարում տեղի ունեցած ռուս-թուրքական երեք…

Սարգիս Զէյթլեան. Հայ Քաղաքական Միտքի Մարտիկը (Սրտի Խօսք)

1956ի՝ Սուէզի եւ Հունգարիոյ զոյգ տագնապներէն ետք, մօտաւորապէս 10 տարի, աշխարհը համեմատական խաղաղ, այսինքն արիւնալի պատերազմներէ հեռու ժամանակաշրջան մը բոլորեց, մինչեւ որ համաշխարհային թատերաբեմին վրայ ուժերու հաւասարակշութիւնը նոր ցնցումի ենթարկուեցաւ, այս անգամ 1967ի արաբ իսրայէլեան պատերազմով: Իսրայէլ գրաւեց Սինայի թերակղզին, Արեւմտեան Ափը, ինչպէս նաեւ Կոլանի բարձունքները: Այս պատերազմը հիմնովին տակնուվրայ ըրաւ ոչ միայն Մ. Արեւելքը,…