
Սեպտեմբերի 18-ին աշխատանքները կսկսի ավանդական դարձած եւ վեցերրորդ անգամ գումարվող Հայրենիք-Սփյուռք համաժողովը: Ի սկզբանե ոչ ոք կասկածի տակ չի դրել այս համաժողովների կարեւորությունը, որպես հայրենիքն ու սփյուռքը կամրջելու միջոց: Միաժամանակ մշտապես արծարծվել է դրանց արդյունավետության, առավել մեծ օգտակարության ծառայեցնելու խնդիրները: Խորհրդային համագումարներ հիշեցնող մեծաքանակ կազմով այս ժողովների համար անխուսափելի է ցուցադրական կամ ավելի ընդունված բնորոշմամբ՝…